Նորություններ

Երևանյան 15-րդ ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվեց և գրանցվեց իրավաբանական անձանց պետռեգիստրում

Երևանյան 15-րդ հասարակական կազմակերպությունն իր նոր կանոնադրությունը գրանցեց իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Նշենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո գրեթե բոլոր ՀԿ-ները պետք է իրենց կանոնադրությունը վերանայեն և համապատասխանեցնեն նոր օրենքին:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Արմինե Չախալյանի օգնությամբ «Երգիչների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել է, այնուհետև  այն գրանցվել է իրավաբանական անձանց պետռեգիստրում: Այս ՀԿ-ն նաև վերանվանվել է «Մշակույթի և երգարվեստի միջազգային ակադեմիա» ՀԿ-ի:

«Ես նախ գրանցվեցի և մասնակցեցի Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ՀԿ-ների համար կազմակերպվող դասընթացներին, այնուհետև իրավաբան Արմինե Չախալյանի օգնությամբ մեր ՀԿ-ներից մեկի կանոնադրությունը վերանայվեց և գրանցվեց պետռեգիստրում, իսկ մյուս ՀԿ-ի վրանայված կանոնադրությունը գրանցման փուլում է»,- նշեց «Մշակույթի և երգարվեստի միջազգային ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Նվարդ Հովակիմյանը:

Նշենք, որ նոր օրենքի վերաբերյալ դասընթացներն ու ՀԿ-ների անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել