Նորություններ

Ավագ լեյտենանտը պարգևատրվել է Արիության մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 30-ին նոր հրամանագիր է ստորագրել.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ n զորամասի ուղղաթիռային օղակի կողային տեխնիկ, ավագ լեյտենանտ Արամ Խաչիկի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Արիության մեդալով»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել