Անտառային հրդեհը փորձում են մարել շուրջ 100 մարդ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 21:35-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 66 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 10, ոստիկանության 25  աշխատակից և հարակից գյուղերից բնակիչներ:

Մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել