Բյուրականի անտառում հրդեհ է բռնկվել (լրացված)

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ և հարակից գյուղերից բնակիչներ:

Ժամը 19:12-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին հրշեջների նոր խումբ է միացել, այժմ հրդեհաշիջմանը մասնակցում են 44 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ և հարակից գյուղերից բնակիչներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել