Նորություններ

ՎիվաՍելլ ՄՏՍ-ի նոր ծառայությունը հոկտեմբերի 2-ից կթանկանա

Համեցեք ՎիվաՍելլ ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն՝ կարգավորելու Ձեր սմարթֆոնի կամ այլ բջջային սարքի հաշիվները Android, Windows կամ iOS օպերացիոն համակարգերում: Այս մասին տեղեկանում են հեռահաղորդակցության և կապի օպերատոր ՎիվաՍելլ ՄՏՍ-ի էջից:

«Մեր աշխատակիցները նաև սիրով կաջակցեն Ձեզ տեղադրել հաճախակի օգտագործվող Viber, WhatApp, Skype հավելվածները և տեղափոխել կոնտակտները:

Ի դեպ, այս պահին ծառայությունը գործարկվել է փորձնական տարբերակով և հասանելի է 1 դրամով: Երկարացված փորձաշրջանից հետո, 2017թ. հոկտեմբերի 2-ից սկսած՝ ծառայության արժեքը կկազմի 1000 դրամ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել