Քաղաքապետարանը երկարացրել է կրպակի վարձակալության պայմանագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը օգոստոսի 31-ին  որոշում է ընդունել, որ համաձայն «Մետրո բարեկամություն» ստորգետնյա տարածքում գտնվող կրպակի վարձակալության ժամկետը երկարացվել է.

«Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալլա Մեսրոբյանի դիմումը՝ «Մետրո Բարեկամություն» ստորգետնյա անցման տարածքում գտնվող կրպակի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և վարձակալության պայմանագրում անվանափոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ,   620-րդ հոդվածների 1-ին կետերով և Երևան քաղաքի ավագանու  2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշման 41-րդ կետի 2-րդ ենթակետով.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետի անունից, Ալլա Մեսրոբյանի հետ կնքել համաձայնագիր` «Մետրո Բարեկամություն»  ստորգետնյա անցման տարածքում գտնվող 2.60քմ մակերեսով կրպակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 12.06.2009թ հ.2760889 վկայական) համար 01.09.2006թ. կնքված վարձակալության հ.126 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և պայմանագրում փոփոխություն անելու մասին՝ պայմանագրում նախատեսելով հետևյալ փոփոխությունները.
1)պայմանագրում «Գասմիկ Հովհաննիսյան» բառերը փոխարինել «Ալլա Մեսրոբյան» բառերով.
2)պայմանագրի 1-ին կետի 1.1 ենթակետում «2.3(ԵՐԿՈՒ ԱՄԲ. ԵՐԵՔ)ՔՄ» թիվը և բառերը փոխարինել «2.60քմ» թվով.
3)պայմանագրի 1-ին կետի 1.2 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև 2020 թվականի  հունվարի  31-ը».
4)պայմանագրի 3-րդ կետի 3.1 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Պայմանագրի կնքման պահին զբաղեցրած տարածքի համար ամսեկան վարձավճարը կազմում է 7.800 ՀՀ դրամ(2.60քմx3000դրամ= 7.800 ՀՀ դրամ, յոթ հազար ութ հարյուր)»:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն  ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել