Նորություններ

Սաակաշվիլիի եղբորը ձերբակալել են

Այսօր Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայում իր եղբոր ձերբակալության մասին:

«Այսօր առավոտյան Կիևում ներքին գործերի նախարար Ավակովի 8 ներկայացուցիչ ձերբակալել են իմ եղբորը՝ Դավիթ Սաակաշվիլիին, ով տնից դուրս գալիս է եղել,  և տեղափոխել են անհայտ ուղղությամբ:

Նա իրավաբան է, ունեցել է Ուկրաինայում բնակվելու թույլտվություն, այսպես փորձ է արվում ինձ վրա ճնշում գործադրելու, որպեսզի ես մտափոխվեմ և վերադառնամ: Դուք ինձ վատ գիտեք, սա ավելի է ամրապնդում իմ՝ Ուկրաինան ու ուկրաինացիներին պաշտպանելու իմ որոշումը»:

Սաակաշվիլին հրապարակել է նաև լուսանկար՝ նշելով, որ դրանում պատկերված մեենայով են իր եղբորը տարել: 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել