Նորություններ

Հետմահու պարգևատրվել է Հայկ Խաչատրյանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին ժամը 11:50-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Հայկ Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել