Նորություններ

Հիմնանորոգվում է Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածը

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։
Շինարարությունը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց հիմնանորոգվող ճանապարհահատված` հետևելու կատարվող աշխատանքներին և հավաստիանալու, որ երթևեկության այլընտրանքային ճանապարհը կահավորված է բավարար քանակի զգուշացնող և անվտանգության նշաններով։Հիմնանորոգվում է Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածը
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը նախարարին հայտնեց, որ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպություններն արդեն սկսել են ֆրեզավորման աշխատանքները։ Նախատեսված է իրականացնել  երկու  երթևեկային  մասերի և կողնակի  5սմ հաստությամբ ֆրեզավորում և ասֆալտապատում:
Հիմնանորոգվում է Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածը
Ճանապարհի երթևեկության անվտանգությունը ապահովվելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների  բաժանիչ  գոտում` մետաղական պաշտպանիչներ։
Պայմանագրով նախատեսվում է շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերի 10-ին, սակայն աշխատանքի տեմպն արդեն իսկ գոհացուցիչ է, և ճանապարհաշինարարները խոստանում են ժամկետից շուտ շահագործման հանձնել որակյալ ճանապարհ` հնարավորին քիչ ժամանակ անհարմարություն պատճառելով վարորդներին։
Ճանապարհը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով:
  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել