Նորություններ

Պոկվել է ալյումինե շինսանդուղք. 5 հոգի մնացել է օդում կախված

Օգոստոսի 31-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շենգավիթ ԲԿ-ում շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը և 3 աշխատակից մնացել է օդում կախված, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Տարվում են աշխատանքներ քաղաքացիներին անվնաս իջեցնելու համար:

Պարզվել է, որ «Շենգավիթ» ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» ՍՊԸ-ն: Աշխատանքների ժամանակ մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետևանքով 5 աշխատակից մնացել է օդում կախված:

Աշխատակիցներից մեկը՝ 1984 թ. ծնված Լ. Պ.-ն  ինքնուրույն իջել է, իսկ  մյուս 4-ին (1983 թ. ծնված Գ. Գ., 1991 թ. ծնված Դ. Ի., 1984 թ. ծնված Լ. Պ. և 1982 թ. ծնված Բ. Ղ.) փրկարարները պարանով ամրակապել են և ժամը 11:45-ի դրությամբ անվնաս իջեցրել:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել