Նորություններ

Պաշտպանության մասին երկու նոր օրինագիծ Կառավարությունը հավանության արժանացրեց

Հայաստանի կառավարությունն այսօր՝ օգոստոսի 31-ի հերթական նիստում երկու նոր օրինագիծ է հավանության արժանացրել՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այն հիմնարար համարեց:

«Երեք հիմնական խնդիր է լուծում այս օրենքների նախագծերի առաջ քաշելը: Առաջին հերթին, դրանք Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր կարգավորումների իրավական ապահովումների պահանջն է և ՀՀ նախագահի հրամանագրով և Կառավարության որոշումով 2016 թ.-ի փետրվար և մարտ ամիսներին կատարված՝ ՊՆ-ն մինչև տարվա վերջ 9 օրենքներ պետք է բերի փոփոխությունների և լրացումների տեսքով»,-հայտնեց ՊՆ նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով դրանցից 4-ն ընթացքի մեջ են, մեկը՝ Կառավարությունում, մեկն ԱԺ-ում, երկուսը՝ նախագահի աշխատակազմում քննարկման փուլում և մենք ժամկետից մի քանի մաիս առաջ բոլորը կուղարկվեն ԱԺ, բայց աշխատանքի ընթացքում ի հայտ եկավ, որ մի շարք օրենքներ երբեմն պարունակում են իրար հակասող կամ ոչ լիարժեք համընկնող դրույթներ և կարիք՝ այդ օրենքների կոդիֆիկացիայի և  կոնսոլիդացիայի և յոթ գործող օրենք միավորվում են այս նոր առաջարկված օրենքների նախագծերի մեջ:

«Պաշտպանության մասին» օրինագիծը հստակեցնում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հարցը ռազմական և խաղաղ ժամանակներում, ինչպես նաև զինվորականների և քաղաքացիական անձանց, պետական և մասնավոր կազմակերպությունների գործողությունների կարգը:

Երկրորդ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծում սահմանվում է զինվորական ծառայության կազմակերպման և անցկացման կարգը:

Փոփոխությունների թվում նախարարը նշեց հատուկ կատեգորիայի զինակոչիկների համար (օրինակ՝ ծնողազուրկների) ծառայության վայրի՝ տնից 150 կմ հեռավորության սահմանափակման չեղարկումը: Դրան կփոխարինի մեկ այլ արտոնություն. նման զինծառայողները մարտական հերթապահություն չեն կրի (բացառությամբ ցանկության առկայության դեպքերի):

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել