Միջազգային ստանդարտներ՝ վարորդներ համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգում

Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին:

ՀՀ կառավարության 2012 թ.-ի հոկտեմբերի 18–ի N 1327-Ն որոշման մեջ, որոնք սահմանում են այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց՝ փոփոխություններ են նախատեսվում:

Կառավարության նիստի ժամանակ հարցը ներկայացրեց ԿԳՆ Լևոն Ալթունյանը:

Մասնավորապես՝ մեկ աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայության, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումներն ու արատները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման հանգեցնող ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումների և արատների դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոցների տեխնիկական տեսանկյունից հարմարեցվածությունը գնահատվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կողմից` հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ. Ձեռքերի և ոտքերի ֆունկցիաների խանգարմամբ հաշմանդամ վարորդների համար կառավարման մարմիններ. տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ» (ԳՕՍՏ 33668-2015) միջպետական ստանդարտը:

«Գործող խմբագրության որոշումը սակայն չի կարգավորում այն հարցը, թե ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ են պետք կատարել տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի կարիքներին համապատասխանեցված: Նախագծի քննարկման արդյունքում կհստակեցվի, թե ֆիզիկակկան խնդիրներ ունեցող անձն ինչ անհրաժեշտ փոփոպություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի  հնարավորություններին հարմարեցված»,-պարզաբանեց Ալթունյանը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել