Նորություններ

Հաց արտադրողները բողոքում են. ՍԱՊԾ-ն հստակեցրել է սահմանված պահանջներն ու ժամկետները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը օգոստոսի 30-ին ընդունել է hաց արտադրող և տեղափոխող շուրջ երկու տասնյակ տնտեսվարողների, որոնք կարծում են, որ հաց-հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու և սանիտարական անձնագրեր ձեռքբերելու ժամկետները բավարար չեն:

Ծառայության պաշտոնյաները լսել են հաց արտադրողների մտահոգությունները, լրացուցիչ պարզաբանումներ տվել թե սահմանված պահանջների ու ընթացակարգերի, և թե ժամկետների վերաբերյալ: Ժամանակացույցի համաձայն՝ փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ունենալու նորմը կգործի ըստ ոլորտների՝ փուլային տարբերակով: Թեև այս ոլորտում գործունեություն իրականացնողները պարբերաբար իրազեկվել են նախատեսվող փոփոխության՝ իրավական ակտերի ու սահմանված պահանջների մասին, նաև՝ ծանուցումներ ստացել քայլերի հաջորդականության մասին, մեկ անգամ ևս տեղեկացնում ենք.

Հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սահմանված ժամանակացույց

ՀԱՑՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆ
1. Պետական գնումներ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից
2. Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից
3. Երևան քաղաքի մանկական նախադպրոցական հիմնարկներ (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատների), խնամքի գիշերօթիկ հաստատություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխաների աջակցության կենտրոններ, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություններ, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարներ և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, առողջարաններ, հանգստյան տներ, մարզաառողջարանային կազմակերպություններ, ծերանոցներ (ոչ պետական գնումներով) 2017 թվականի սեպտեմբերի 1-ից
4. Երևան քաղաքի ուսումնադաստիարակչական հիմնարկներ (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամասնագիտական և մասնագիտական կրթության կազմակերպություններ, արվեստի դպրոցներ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից
5. Երևան քաղաքի առևտրի իրականացման վայրեր 2017 թվականի նոյեմբերի 1-ից
6. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի ապրիլի 1-ից
7. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, 2018 թվականի ապրիլի 1-ից
8. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի մանկական նախադպրոցական հիմնարկների (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների), խնամքի գիշերօթիկ հաստատությունների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխաների աջակցության կենտրոնների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողներ, ովքեր անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, առողջարաններ, հանգստյան տներ, մարզաառողջարանային կազմակերպություններ, ծերանոցներ (ոչ պետական գնումներով) 2018 թվականի ապրիլի 1-ից
9. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի ուսումնադաստիարակչական հիմնարկներ (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամասնագիտական և մասնագիտական կրթության կազմակերպություններ, արվեստի դպրոցներ 2018 թվականի ապրիլի 1-ից
ՄԻՍ
1. Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից
2. Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2017 թվականի նոյեմբերի 1-ից
3. Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի ապրիլի 1-ից
4. Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի մարտի 1-ից
5. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի հունիսի 1-ից
6. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի հուլիսի 1-ից
  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել