Զարգացած տնտեսության հիմքում բարեխիղճ և կոռուպցիայից զերծ գործելակերպն է

Ճիշտ կառավարումը հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու կարևորագույն սկզբունքներից մեկն է. այն կիրառելու լավագույն օրինակներից մեկը Սինգապուրին է. 1960-ականներին այն ուներ վատ տնտեսություն, բնապահպանական մի շարք խնդիրներ, սակայն լավ կառավարման արդյունքում այսօր աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկն ունի, տեղի պետծառայողները ստանում են աշխարհում ամենաբարձր աշխատավարձերը, լուծել են բնապահպանական և այլ խնդիրներ:

Այսօր  հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Երևանում աշխատող  համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարատ Ատովմյանը միջազգային փորձի օրինակներով նրանց ներկայացրեց, թե ինչպես կարող է բարեխիղճ աշխատանքը դրական արդյունքներ ունենալ:

Դասընթացները անցկացվեցին Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում: ՀՀ կառավարությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան Երևանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի  և Սյունիքի մարզերում իրականացնելու են շուրջ  200 հանրային ծառայողների բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաներով վերապատրաստումներ:

Նշենք, որ  կառավարության հետ համագործակցության արդյունքում վերջին տարվա ընթացքում լուրջ քայլեր են կատարվել հակակոռուպցիոն պայքարի ոլորտում: Մասնավորապես, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախորդ տարվա գարնանը կառավարությանը ներկայացվեց հակակոռուպցիոն պայքարի ոլորտում հաջողության հասնելու ճանապարհային քարտեզ, որը բաղկացած էր վեց կետից:

Ներկայացվեցին մշակված իրավական փաստաթղթերի նախագծեր և համատեղ աշխատանքների արդյունքում քրեականացվեց ապօրինի հարստացումը, ներդրվեց կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարների ինստիտուտը, մասնակիորեն իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը, ստեղծվեց հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմինը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել