ՀՀ բնապահպանության նախարարությունում երկու նոր տեղեկալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ստորագրել, որի համաձայն.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝
Իգոր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։

Մեկ այլ որոշման համաձայն Մարատ Բադալյանին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել