Հայտնի է համալսարանում առաջին կուրսեցիների ընդունման ժամանակացույցն ու դասընթացի հերթը

Սեպտեմբերի 1-ին Մայր բուհն իր հյուրընկալ դռները կբացի՝ դիմավորելու հին ու նոր համալսարանականներին: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից:

Իր նոր սաներին ԵՊՀ-ն կդիմավորի հետևյալ ժամանակացույցով՝

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ – ժամը 09:30-ին` 320 լսարան (Երկրաբանություն), 428 լսարան (Սերվիս), 415 լսարան (Աշխարհագրություն), 420 լսարան (Քարտեզագրություն և կադաստրային գործ),

Աստվածաբանության ֆակուլտետ – ժամը 10:30-ին` 125 լսարան,

Արևելագիտության ֆակուլտետ – ժամը 11:00-ին` Երկանյանների անվան դահլիճ (2-րդ հարկ),

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ – ժամը 9.30-ին` Ե. Չարենցի անվան դահլիճ (2-րդ հարկ),

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ – ժամը 09:00-ին` մասնաշենքի բակ,

Իրավագիտության ֆակուլտետ – ժամը 09:30-ին` ֆակուլտետի 2-րդ հարկ,

Կենսաբանության ֆակուլտետ – ժամը 09:30-ին` 301 լսարան,

Հայ բանասիրության ֆակուլտետ – ժամը 10:00-ին` մասնաշենքի դահլիճ,

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ – ժամը 09:30-ին՝ 206 և 241 լսարաններ,

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ – ժամը 09:30-ին՝ Պալեանների անվան դահլիճ,

Պատմության ֆակուլտետ – ժամը 11:00-ին՝ մասնաշենքի դահլիճ,

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ – ժամը 09:30-ին՝ 413 լսարան,

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ – ժամը 13:30-ին՝ Ե. Չարենցի անվան դահլիճ,

Ռուս բանասիրության ֆակուլտետ – ժամը 10:00-ին՝ 224 լսարան,

Սոցիոլոգիայի ֆակուլտետ – ժամը 14:15-ին՝ ֆակուլտետի դեկանատ,

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ – ժամը 09:30-ին՝ մասնաշենքի դահլիճ,

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ – ժամը 09:30-ին՝ ֆակուլտետի դեկանատ,

Քիմիայի ֆակուլտետ – ժամը 09:30-ին՝ 213 լսարան,

Ֆիզիկայի ֆակուլտետ – ժամը 09:30-ին՝ Կոնֆերենց դահլիճ,

Ֆարմացիայի ինստիտուտ -ժամը 09:30-ին՝ 334 լսարան:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում, բացի Ռոմանագերմանական բանասիրության և Սոցիոլոգիայի ֆակուլտետներից, դասերը կիրականացվեն 1-ին հերթով:

 ԵՊՀ ֆակուլտետները տեղակայված են հետևյալ մասնաշենքերում՝

1-ին ուսումնական մասնաշենք – Քիմիայի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետներ,

2-րդ ուսումնական մասնաշենք – Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ,

3-րդ ուսումնական մասնաշենք – Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներ,

4-րդ ուսումնական մասնաշենք – Սոցիոլոգիայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ,

5-րդ ուսումնական մասնաշենք – Կենսաբանության ֆակուլտետ,

6-րդ ուսումնական մասնաշենք – Պատմության, Աստվածաբանության և Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներ,

7-րդ ուսումնական մասնաշենք – Արևելագիտության, Ժուռնալիստիկայի, Ռուս բանասիրության և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետներ,

8-րդ ուսումնական մասնաշենք – Հայ բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել