Նորություններ

Ամփոփվեցին Լոռիում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները

Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) Վանաձորի գրասենյակում կազմակերպված հանդիպման ժամանակ  ամփոփվեցին Լոռու մարզում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպություններին տրամադրված անվճար իրավաբանական  աջակցության արդյունքները, քննարկվեցին և պլանավորվեցին հետագա աշխատանքները:

Այս մարզում  կատարված աշխատանքները ԻՀԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանին ներկայացրեց ծրագրի մարզային պատասխանատու Արթուր Սուքիասյանը:

Ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանի հետ քննարկվեց Արթուր Սուքիասյանի կողմից մարզային ՔՀԿ-ների քարտեզագրման աշխատանքների իրականացման, ՔՀԿ-ների համար հիմնադրվելիք ինկուբատորների ծրագրի մշակման, մենթորների աշխատանքի համագործակցության ապահովման հարցերը, ինչպեսև  հետագա աշխատանքների պլանավորում կատարվեց:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով պայմանավորված ՀԿ-ների կանոնադրությունների փոփոխությունների ենթարկելու ընթացքը, ՀԿ-ների վերագրանցման հարցերը:

Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել