Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է եղել

Ադրբեջանի Գիլյազ գյուղում գտնվող զինամթերքի պահեստում խոշոր պայթյուն է եղել: Ադրբեջանի առողջաահության նախարարությունից հայտնել են, որ կա մի քանի տուժող, սակայն շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ նրանց:

Այս մասին հայտնում է ռուսական «Նովոստի» գործակալությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մի քանի տուն է վնասվել պայթյունի հետևանքով: Կա տեղեկություն նաև այն մասին, որ «Բաքու -Ռուսաստանի սահման» ճանապարհը:

Ականատեսները հայտնում են, որ հարակից բնակավայրերի բնակիչներին տարհանում են:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել