Նորություններ

Մաքսային արտոնություններ տրվեցին «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությանը

Կառավարության այսօրվա նիստին գործադիրը հավանություն տվեց «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությանը մաքսայաին արտոնություններ տալու որոշման նախագծին, որի համաձայն, ընկերությունը կազատվի 243 մլն դրամի չափով ներկրվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղադրիչ տարրերի, հումքի կամ նյութերի մաքսային տուրքերից։

Նշվում է, որ  ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է հանքարդյունաբերության մեջ։ Ներմուծվող սարքավորումները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Որոշման նպատակն է թույլատրել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել