Նորություններ

ՀԿ-ների ներկայացուցիչների վերապատրաստում Գորիսում

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել  այս տարվա փետրվարի 4-ին,  թելադրում է խաղի նոր կանոններ, ներդրվել են նոր ինստիտուտներ, փոփոխություններ են կատարվել կազմակերպությունների պարտականությունների և իրավունքների դաշտում:

Սյունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար այսօր Գորիս քաղաքում կազմակերպվել էր նոր օրենքի փոփոխությունների վերաբերյալ սեմինար:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դասընթացը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Նրա խոսքով, այս ծրագրի շրջանակներում լուծվելու են ՀԿ-ների առջև ծագած խնդիրները՝ նրանց կարողությունների զարգացման և ուժեղացման միջոցով:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց «Հասարական կազմակերպությունների մասին» նոր օրենքով սահմանված փոփոխությունները, ամրագրված պարտականություններն ու խնդրահարույց հարցերը:

Դասընթացի ավարտին հարցեր ու քննարկումներ եղան «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ:  Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին արդյունավետ տեղեկություններ փոխանցելու համար:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել