Նորություններ

Հանրային ծառայողներն առանցքային դեր ունեն հակակոռուպցիոն պայքարում. վերապատրաստում Գավառում

Այսօր Գավառում հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Գեղարքունիքի մարզում աշխատող 15-ական հոգուց բաղկացած  համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ:

Դասընթացները անցկացվեցին Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը դասընթացների մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց, որ  ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան Երևանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի  և Սյունիքի մարզերում կիրականացնեն 200 հանրային ծառայողների բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաներով վերապատրաստումներ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ, իրավաբան Մարատ Ատովմյանը հանրային ծառայողներին ներկայացրեց բարեխղճության հիմնական սկզբունքները և ակակոռուպցիոն պայքարում հաջողության ասնելու հիմնական պայմանները, միջազգային հաջողված փորձը:

Նա նշեց, որ հանրային ծառայողներն առանցքային դեր ունեն հակակոռուպցիոն պայքարում:

Ի դեպ,  կառավարության հետ համագործակցության արդյունքում վերջին տարվա ընթացքում լուրջ քայլեր են կատարվել հակակոռուպցիոն պայքարի ոլորտում: Մասնավորապես, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախորդ տարվա գարնանը կառավարությանը ներկայացվեց հակակոռուպցիոն պայքարի ոլորտում հաջողության հասնելու ճանապարհային քարտեզ, որը բաղկացած էր վեց կետից:

Ներկայացվեցին մշակված իրավական փաստաթղթերի նախագծեր և համատեղ աշխատանքների արդյունքում քրեականացվեց ապօրինի հարստացումը, ներդրվեց կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարների ինստիտուտը, մասնակիորեն իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը, ստեղծվեց հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմինը:

Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել