ՓՊ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել Լյուդվիկ Դավթյանը

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել փաստաբան Լյուդվիկ Դավթյանը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Վարսեր Կարապետյանը Միացյալ Նահանգներում վերապատրաստվելու (Fulbright scholar program) նպատակով ազատվել էր աշխատանքից: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից:

Ներկայացվում է Լյուդվիկ Դավթյանի  համառոտ կենսագրությունը:

Լյուդվիկ Դավիթի Դավթյանը ծնվել է 1984թ. հուլիսի 4-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
2005թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, 2007թ.` մագիստրատուրան: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա (Իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն):
2007-2008թթ․ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի Եվրոպական ինտեգրացման բաժնում որպես մասնագետ։
2008-2009թթ. հրավիրվել է Շվեյցարիայի Լոզանի համալսարանի իրավագիտության և քրեական գիտությունների ֆակուլտետ` թեկնածուական ատենախոսության թեմայով գիտական հետազոտություններ կատարելու նպատակով:
2010թ. ԵՊՀ խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (թեմա՝ «Հայոց լեզվով կատարված տեքստերի կրիմինալիստիկական հետազոտումը՝ հեղինակին պարզելու նպատակով»):

2010-2011թթ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում որպես իրավախորհրդատու` միաժամանակ դասավանդելով Երևանի Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայում:
2011-2012թթ. օգոստոսին հրավիրվել է Շվեյցարիայի Լոզանի համալսարանի իրավագիտության և քրեական գիտությունների ֆակուլտետի Դատական փորձագիտության ինստիտուտ` որպես հրավիրված դասախոս գիտական հետազոտությունները շարունակելու նպատակով: Շվեյցարաիայի Համեմատական իրավագիտության ինստիտուտի փորձագետ է:
2012թ. hուլիսից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Լյուդվիկ Դավթանը մի շարք գիտական հոդվածների, ձեռնարկների և այլ գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել