Վարդան Մկրտչյանը նշանակվել է մայր թատրոնի տնօրեն

Մշակույթի նախարարի հրամանով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթած Վարդան Մկրտչյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:

Նա ծնվել է Երևանում՝ 1982 թվականի մայիսի 22-ին: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Սոս Սարգսյանի արվեստանոցում: 2009 թվականից մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենն էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել