Գյուրզա՝ Գուրգեն Մահարու փողոցում

Օգոստոսի 20-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Բացի այդ, ժամը 17:27-ին օձ է նկատվել նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղի 28-րդ փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում: Դեպքի վայր մեկնած Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատի թրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել