Նորություններ

Ի՞նչ կենսագրություն ունի 2016 թ.-ի «Տարվա լավագույն դատավոր» ճանաչված Անի Մխիթարյանը

Ս.թ. օգոստոսի 11-ին փաստաբաններ Նորայր Նորիկյանը և Գագիկ Մելիքյանը միասին դիմում են ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ ս․թ․ փետրվարի 10-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2016 թվականի «Տարվա լավագույն դատավոր» ճանաչված Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար՝ վերջինիս կարգապահական տույժի ենթարկելու նպատակով:

Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը՝

Ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում։

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1996 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ վարչության պետի տեղակալ։

2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է  Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել