Նորություններ

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է աշանացան ցորենի սերմերի ստացման կարգի մասին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի աշնանացան ցանքերի  համար տնտեսավարողները աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմեր կարող են ձեռք բերել հանրապետությունում սերմարտադրությամբ զբաղվող նշված մասնագիտացված տնտեսություններից:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինոյի փող 1, հեռ.` 094 77 55 43, Ա. Ղուկասյան) եւ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում (ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, սելեկցիոն կայան 3113, հեռ.` 0312 6 62 39, 091 40 90 58, Ռ. Կարախանյան) առկա է աշնանացան ցորենի «Բեզոստայա 1», «Մակար», «Վասսա», «Կրասնոդարսկայա 99», «Նիրսա», «Գռոմ» սորտերի սուպեր էլիտային, էլիտային եւ առաջին վերարտադրության սերմնանյութ, մեկ կիլոգրամը հետեւյալ արժեքներով.

Սուպեր էլիտային՝ 190,

էլիտային՝ 170,

առաջին վերարտադրություն՝ 160 դրամ:

Սերմնանյութի ձեռքբերման համար հողօգտագործողները կարող են դիմել վերոնշյալ կազմակերպություններին:

Սերմնանյութի ձեռքբերման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 055 541 968 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել