Նորություններ

Մեր հիմնական թիրախը ՔՀԿ-ների մեծ կոալիցիաների զարգացումը կամ ստեղծումն է. Կարեն Զադոյան

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հերթական դասընթացը կազմակերպվել էր Շիրակի մարզկենտրոն Գյումրիում:

Դասընթացին ներկա էին 19 հասարակական կազմակերպություններից 21 մասնակիցներ:

Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը սկզբում մասնակիցներին ներկայացրեց սպասվող ծրագիրն ու արդեն կատարված աշխատանքները՝ անդրադառնալով նաև ոլորտային հարցերին: Համաձայն ծրագրի՝ արդարադատության,  բիզնեսի, կրթութական և ևս վեց մի քանի այլ ոլորտներում պետք է զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողություններն ու նոր հնարավորություն տալ գործելու, նոր կազմակերպություններ հիմնելու և զարգանալու համար: Այնուհետև ներկայացուցիչներին մանրամասնորեն ներկայացվեց «Հասարակական Կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նրբություններն ու բոլոր փոփոխությունները:

«Մեր հիմնական թիրախը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեծ կոալիցիաների զարգացումը կամ ստեղծումն է, որոնց յուրաքանչյուրի համար գումար է նախատեսվում: Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Կապանում և Երևանում մենք 5 ինկուբատորներ ենք ստեղծելու ՔՀԿ-ների զարգացման համար, որտեղ բոլոր տեսական գիտելիքները կվերածվեն գործնականի: Կլինեն ինչպես տարբեր փորձագետներ, միջազգային փորձագետներ եվրոպական փորձի ներդրմամաբ, կունենանք նաև ոլորտային մենթորներ, ովքեր կզարգացնեն 9 ոլորտային ուղղությունները».-նշեց Կ.Զադոյանը:

Նոր նախաձեռնություններ էին ներկայացնում նաև երիտասարդները ովքեր ցանկություն ունեին գրանցել հասարակական նոր կազմակերպություններ, խթանել նոր սերնդի հասարականության մեջ ավելի լայն ինտեգրմանը, կրթական ոլորտի զարգացմանը:

«Շատերը տեղեկացված չեն նոր օրենքով պայմանավորված փոփոխություններին, նաև որոշակի լիազորությունների դերակատարությունների հետ կապված փոփոխություններին, սա շատ կարևոր է: Կարևոր է, որ զարկ է տրվում ՀԿ-ների զարգացմանը: Մարզերում ՀԿ-ները կարիք ունեն և՛ մասնագիտական փորձի փոխանակման, և՛ համատեղ ծրագրերի իրականացման, իսկ այս ծրագրի շրջանակում խրախուսվում է նաև կոալիցիաների կազմումը».-ասաց ծրագրի երիտասարդ մասնակից մեկը:

Ներկայումս ինչպես Գյումրիում, այնպես էլ Երևանում, Արարատում, Վանաձորում, Կապանում, Գավառում գործող ՀԿ-ներին տրամադրվում է անվճար իրավաբանական աջակցություն, կատարվում դրանց կանունադրությունների փոփոխությունները՝ ըստ օրենքի պահանջի:

Մասնակիցները հատկապես կարևորեցին նման ծրագրի դերակատարությունը մարզերում, քանի որ հաճախ ՀԿ ներկայացուցիչները շատ ժամանակ չեն կարողանում մասնակցություն ունենալ Երևանում կազմակերպվող դասընթացներին և միջոցառումներին:

Նշենք նաև, որ հանդիպման ավարտից հետո Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը աշխատանքային հանդիպումը Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ:   

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել