Նորություններ

Վարչապետն իր հանգիստն Արցախում կանցկացնի

Կարեն Կարապետյանն այսօր մեկնել է արձակուրդ:

«ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որն անցկացնելու է Արցախի Հանրապետությունում:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյան

Հանգստի ընթացքում Կարեն Կարապետյանը շարունակելու է մշտական կապի մեջ մնալ կառավարության անդամների հետ»,- այս մասին գրում է վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:

Նշենք, որ սույն թվականի օգոստոսի 10-ի Վարչապետի որոշման համաձայն նրան կփոխարինի փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել