Նորություններ

Առաջնահերթը զբոսնող մարդկանց անվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել. Տարոն Մարգարյան

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մարդաշատ վայրերում հեծանիվ վարողների խնդրին և համապատասխան հանձնարարական է տվել համապատասխան ծառայություններին:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քաղաքային ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում այգիներում ու ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում հեծանվորդների անկանոն երթևեկության վրա: Նախորդ տարիներին Երևանի որոշ փողոցներում մենք առանձնացրել ենք հատուկ հեծանվուղիներ, բայց այն վայրերում, որտեղ դրա հնարավորությունը չկա, պետք է խստորեն հետևել, որ հեծանվորդները ձեռնպահ մնան արագ վարելուց և մյուս համաքաղաքացիների հանգիստը խանգարելուց: Առաջնահերթը զբոսնող մարդկանց անվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել: Ուսումնասիրեք և համապատասխան առաջարկություններ ներկայացրեք որոշակի հատվածներում հեծանվորդների համար նոր հեծանվուղիներ կամ հարթակներ ձևավորելու համար», – նշել է Տարոն Մարգարյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել