Նորություններ

ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն արդեն ուղևորվել է Հայաստան

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման համար նախատեսված «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռն արդեն մեկնել է Ռուսաստանից և այսօր, ժամը 19.20-ին վայրէջք կկատարի Երևանի Էրեբունի օդանավակայանում:

ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։

Այս օդանավը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։

Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։

Տեղում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ինքնաթիռը Հայաստանում ընդունելու, լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու, ջրով լիցքավորելու և հրդեհի վայր ուղղորդելու համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել