Նորություններ

Մեղադրանք է առաջադրվել ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու համար. մեղադրյալը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել բազմադրվագ հանցագործությունների` 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու դեպքերի փաստերով հարուցված քրեական գործը:

Հիշյալ քրեական գործի հետագա նախաքննության արդյունքում Հատուկ քննչական  ծառայությունը բացահայտել է ՀՀ քաղաքացի Ն. Հ.-ի կողմից իրացնելու նպատակով ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք: Ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ հանցավոր արարքի կատարման համար Ն. Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Այսպես, քրեական գործի նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել՝ Արմավիր քաղաքի բնակիչ Ն. Հ.-ի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու վերաբերյալ: Ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով 09.08.2017թ.-ին վերջինիս բնակարանում և աշխատավայրում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափերի` ընդհանուր առմամբ 469.5 գրամ դեղնականաչավուն զանգված, որի մի մասը լցված է եղել 18 նույնատիպ թղթե փաթեթների մեջ: Փորձագիտական եզրակացության համաձայն` առգրավվածի մի մասը հաշիշ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են:

Այսպիսով, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ն. Հ.-ն իրացնելու նպատակով ձեռք է բերել և պահել խոշոր չափերի թմրամիջոցներ, որոնց մի մասն ապօրինի իրացրել է:  Նշված հանցավոր արարքի կատարման համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել