Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 14-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ պատճառը սողանքի վտանգն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել