Նորություններ

Քաղաքացին ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանին հասցեագրած դիմումով զինապարտ քաղաքացու հայրը խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր որդուն լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելու հարցում:

Դիմումատուն տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ երեք տարբեր բժշկական կենտրոններում՝ այդ թվում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, կատարված հետազոտությամբ որդու մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ծավալային գոյացություն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ստացիոնար բժշկական հետազոտություն իրականացնելու և բուժումը կազմակերպելու նպատակով զինապարտն ընդունվել է զինվորական հոսպիտալ:

Իրականացված բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և բժիշկ-մասնագետների կոնսուլտացիաներից հետո Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ զինապարտը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը և հաշվառվել պահեստազորում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրազեկում են, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական քննությունը պարտադիր անցկացնում են զինվորական կոմիսարիատներիհանձնաժողովների բժիշկ մասնագետները` զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ: Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու` զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին բժշկական եզրակացություն, ապա տեղական զորակոչայինհանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկ` բուժհետազոտում անցկացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժումիրականացնելու համար: Նշված դեպքերում զինապարտների բժշկական քննությունը և հետազոտումը կատարվում է առաջնահերթ և անվճար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել