Երևանի կենտրոնում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց և Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում՝ Տերյան փողոցով՝ Թումանյան փողոցի կողմից դեպի Մոսկովյան փողոցի ուղղությամբ, և Գրիբոյեդովի փողոցով՝ Մամիկոնյանց փողոցի կողմից դեպի Նաիրի Զարյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել