Նորություններ

ՊԵԿ-ից ազատվել է 9 ծառայող

2017 թվականի առաջին կիսամյակում 22 հարկային և մաքսային ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական պատասխանատվության: Հարկային ծառայության մասով բանավոր նկատողություն է ստացել ինն աշխատակից, գրավոր նկատողություն՝ յոթը, իսկ հարկային ծառայության մեկ աշխատակից ազատվել է պաշտոնից: Մաքսային ծառայության մասով դիտողություն է ստացել երեք աշխատակից, նկատողություն՝ մեկը, մեկ աշխատակցի նկատմամբ էլ հայտարարվել է խիստ նկատողություն: Միաժամանակ, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի կողմից հրապարակված երկու ծառայողական քննությունների ընթացքում ինը ծառայողներ, նախքան ծառայողական քննության արդյունքների ամփոփումն, իրենց դիմումների համաձայն ազատվել են հարկային ծառայությունից: Ներկայումս ծառայողական քննության բաժնի վարույթում ընթացքի մեջ է տաս ծառայողական քննություն: Այս մասին հաղորդում են ՊԵԿ-ից։

Նշվում է նաև, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող  հանձնաժողովի կողմից ծառայողական քննություններն անցկացվում են ՀՀ պետական մարմինների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների դիմումների ու բողոքների, ԶԼՄ հրապարակումների, ՊԵԿ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի միջնորդության դեպքերում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել