Հրդեհ՝ Լորուտ գյուղում

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 12:19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի 1-ին փողոցում գտնվող անասնագոմում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել` 16:58-ին:

Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ), Ռ. Ս.-ին պատկանող 150 հակ և 1.5 տոննա կուտակած անասնակեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել