Ի՞նչ սահմանափակումներ կան արտասահման մեկնող և արտասահմանից ժամանող ֆիզիկական անձանց համար

Արտասահման մեկնող և արտասահմանից ժամանող ֆիզիկական անձը բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար կարող է ներմուծել մինչև 10 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթը չգերազանցող չափով դեղեր և դեղանյութեր, եթե փաստաթղթով հիմնավորված չէ բուժման համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:

Ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ներմուծումն իրականացվում է առանց սահմանափակումների հետևյալ կարգով`

  • 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա չեն գրավոր ձևով մաքսային հայտարարագրման.
  • 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր ձևով մաքսային հայտարարագրման՝ ներմուծվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի մասով ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

Ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային տարածքից կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի արտահանումն իրականացվում է առանց սահմանափակումների հետևյալ կարգով`

  • 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա չեն գրավոր ձևով մաքսային հայտարարագրման,
  • 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր ձևով մաքսային հայտարարագրման՝ արտահանվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի համար ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել