Նորություններ

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող սպունգի արտադրամասում. մեկնել է 6 մարտական հաշվարկ

Օգոստոսի 4-ին, ժամը 18:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող սպունգի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության 2-րդ կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:08-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել