Ինչպե՞ս ճանաչել սուտը աչքերի օգնությամբ (Մաս 2)

Ընդունված տեսակետ է, որ սուտ խոսելիս անձը փորձում է թաքցնել աչքերը:
Իսկապես դժվար է ստել` նայելով դիմացինի աչքերի մեջ:
.

Այն դեպքում, երբ զրուցակիցը քիչ է նայում Ձեր աչքերին` զրույցի ժամանակահատվածի 1/3 –ից քիչ, ապա հավանականությունը մեծ է, որ նա ստում է:

.
Աչքերի կոնտակտի հաճախականությունն ու հայացքի տևողությունը պայմանավորված են նաև ազգային առանձնահատկություններով:
.

Այսպես, Հարավային Եվրոպայի բնակիչները հայացքի ավելի մեծ հաճախականություն ունեն, իսկ ճապոնացիները զրույցի ժամանակ ավելի հաճախ նայում են զրուցակցի պարանոցին, քան դեմքին:

.

Եթե զրուցակիցը խոսակցության կամ հարցերին պատասխանելու ընթացքում նայում է Ձեզ, այնուհետև կտրուկ փոխում է հայացքը այլ վայր և վայրկյան հետո կրկին նայում է Ձեզ, ապա ամենայն հավանականությամբ, նա ինչ-որ բան այդ պահին թաքցնում է:

.

Երբեմն անձը նաև փորձում է թաքցնել աչքերը հաճախակի թարթելու միջոցով: Սովորական, թուլացած վիճակում մարդը մեկ րոպեի ընթացքում վեցից ութ անգամ է թարթում, ընդ որում, աչքերը փակում է վայրկյանի մեկ տասերորդ մաս տևողությամբ:
.

Ճնշման իրավիճակներում, օրինակ սուտ խոսելիս, մարդիկ սկսում են շատ ավելի հաճախ թարթել աչքերը:
.

Մինչդեռ հաճախակի թարթումները նաև ուղեղի անգիտակցական փորձն է` արգելափակելու տեսողությունն այն դեպքերում, երբ մարդը ձանձրացել է, կորցրել է հետաքրքրությունը կամ զգում է իր գերազանցությունը:

.

Միևնույն ժամանակ նշենք նաև, որ հոգեբանների մի մասն էլ գտնում են, որ հաճախ ստելիս անձը նայում է ուղիղ աչքերի մեջ. ստելիս անձը սևեռուն կերպով նայում է զրուցակցի աչքերի մեջ, որպեսզի հասկանա` արդյոք դիմացինը հավատում է իրեն` թե ոչ:
.

Այս դեպքում կարող է հարց առաջանալ` ե՞րբ է անձը ստում` այն դեպքում, երբ փոխում է հայացքը, թե՞ երբ նայում է ուղիղ աչքերի մեջ:
.

Իրականում երկու դեպքերում կարող է անձը ստել, սակայն գոյություն ունի որոշ առանձնահատկություններ` եթե անձը կտրուկ է փոխում հայացքը զրուցակցից, այնուհետև կրկին նայում է զրուցակցին, ապա ամենայն հավանականությամբ նա ստում է, իսկ այն դեպքում, երբ զրույցի ժամանակ անձը արհեստականորեն սևեռուն կերպով է նայում մի քանի րոպե, կրկին, ամենայն հավանականությամբ, նա ստում է:
.

Նորմալ փոխհարաբերությունների դեպքում զրուցակիցների հայացքները սովորաբար իրար են հանդիպում ողջ խոսակցության 60-70%-ի ընթացքում:

.

Անհրաժեշտ է նաև ուշադիր նայել աչքի բիբի մեջ, երբ այն կտրուկ մեծանում կամ փոքրանում է. այն կարող է նշանակել նաև, որ անձը ինչ-որ բան թաքցնում է:
Ճիշտ է այն ունի նաև այլ խորհուրդ…
Եվս մեկ զգուշացում` ճշմարտությունն երբեմն մեծ ցավ է պատճառում:

,

Կարդացեք նաև Ինչպե՞ս ճանաչել սուտը աչքերի օգնությամբ (ՄԱՍ 1)

.

Զարուհի Հարությունյան

Աղբյուր` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել