Նորություններ

Գիտնականները կենսաթոշակից բացի հավելավճար ստանալու մասին արդեն կարող են մոռանալ

Օգոստոսի 31-ին Իրավաբան. net կայքի հիմնադիր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան` ի դեմ ասոցիացիայի նախագահի, պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Ըստ այդ դրույթի` պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը: Սակայն 2000 թվականից մինչ օրս Կառավարությունը չի սահմանել կենսաթոշակային տարիքի գիտնականների համար նախատեսված հավելավճարի չափը և կարգը:

.

Իրավաբան.net-ն ավելի վաղ այս թեմայով նյութ էր պատրաստել և տեղեկացրել էր, որ հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր հետևյալ հարցերի պատասխանները.

.

«Ի˚նչ պատճառով չի ընդունվել ՀՀ կառավարության այն որոշումը, որը պետք է կանոնակարգեր հիշյալ հարցերը:

.

Ո˚ր պաշտոնատար անձն է պատասխանատու եղել համապատասխան որոշման նախագծի մշակման համար և արդյո˚ք նշված անգործության արդյունքում որևէ պաշտոնատար անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

.

Կառավարության գործունեության առաջիկա ծրագրում նախատեսվո˚ւմ է նման որոշման ընդունումը»:

.

Հարցումն Իրավաբան.net-ը մուտք է արել փոստ սեպտեմբերի 3-ին, պատասխանը ստացել է` հոկտեմբերի 15-ին:

.

Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի` եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

.

Ակնհայտ է, որ Իրավաբան.net-ը հարցման պատասխանին սպասել է ավելի երկար, քան նախատեսում է օրենքը:

.

Տեղեկատվության տրամադրման սահմանված ժամկետները լրանալուն պես` Իրավաբան.net-ը պարբերաբար զանգահարել է ՀՀ կառավարության համապատասխան բաժին: Նախ մեզ ասացին, որ սահմանված ժամկետներում կպատասխանեն, ապա զարմացան, որ սահմանված ժամկետները վաղուց լրացել են: Ապա ասացին, որ նամակը կվերահասցեագրվի ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Եվ խնդրեցին, մյուս շաբաթ զանգահարել: Անցավ ևս երկու շաբաթ: Վերջին անգամ զանգահարել ենք հոկտեմբերի 9-ին: Կառավարության աշխատակցուհին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 9-ին նամակն ուղարկվել է Կրթության և գիտության նախարարություն` արագ պատասխանելու «հանձնարարականով»` տեղեկատվության տրամադրման օրենքով սահմանված ժամկետները վաղուց լրացել են:

.

Հոկտեմբերի 15-ին Իրավաբան.net-ը վերջապես ստացավ հարցման 4 էջանոց պատասխանը ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, որը ներկայացնում ենք Ձեզ:

.

«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված Ձեր N 04/115 գրության հայտնում եմ, որ.

.

2000 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 19-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը» դրույթը չի գործում, քանի որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե իրավական ակտերում նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

.

Առկա խնդրի հետ կապված նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունում կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ: Հստակեցման կարիք ունեին իրավական կարգավորման մեխանիզմները: Դրան էր ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշումը:

.

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի շարք պատգամավորների, հատկապես Սամվել Նիկոյանի հետևողականության և Հայաստանի Հանրապետության վարչապետի լայնախոհության շնորհիվ, վերջինիս հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետ կապված բացթողումները շտկելու և օրենքների լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով կատարված վերլուծությունների արդյունքում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով ամրագրվեցին`

.

  1. Կարգավորման ազդեցության գնահատման պարտադիր պահանջ, սահմանելով, որ կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է:

      .  

         Եզրակացությունը ներառում է`

.

1) կարգավորման արդյունքները.

.

2) նախատեսվող իրավական ակտը չընդունելու դեպքում` համապատասխան բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

.

3) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյուքնում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը

.

4) Տվյալ բնագավառի քաղաքականության, ինչպես նաև համեմատական վիճակագրական վերլուծություններ:

.

Նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը:

.

  1. «Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ… դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում… Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունում նշվում է`

,

1) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»,

.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով ամրագրվեց`

.

«Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`

.

Ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները.

.

Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, իսկ պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի դեպքում… ներկայացվող եզրակացությունում նշվում են`

.

1) օրենքի նախագծի այն մասերը, որոնք գործելու են Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

.

2) Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող  ժամկետը»:

.

Ակնհայտ է, որ կատարված օրենսդրական փոփոխությունները հնարավորություն ընձեռեցին օրենքների ընդունումը և կիրարկումը կանոնակարգել թե ֆինանսական հնարավորությունների, թե ենթաօրենսդրական ակտերի ընդունման, թե իրազեկման, թե մասնակցային տեսանկյուններից, ապահովելով`

.

-օրենքները համապատասխան ֆինանսական միջոցներով և իրավակիրառական մեխանիզմներով,

.

-հանրային քննարկումների միջոցով բնակչության իրազեկվածությունը և ներգրավվածությունը իրավական ակտի նախագծի բարելավման գործընթացում:

.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարների չափը սահմանելու մասին» N 2 որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար սահմանվել է հավելավճար` գիտությունների դոկտորին 20000 դրամի, գիտությունների թեկնածուին` 10000 դրամի չափով:

.

Արծարծված հարցի շուրջ կազմակերպված քննարկումները բացահայտեցին «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անկատարությունը և նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Առաջադրված հարցերի օրենսդրական կարգավորմանն է ուղղված ներկայումս Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից մշակված և շրջանառության մեջ է դրված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը: Այն տեղադրված է կոմիտեի պաշտոնական կայքում և ներկայացված է հանրային քննարկման:

.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում չընդգրկված գիտական աստիճան ունեցող անձանց հավելավճարի տրամադրման և չափի հարցերը կքննարկվեն օրենքի նախագծի շրջանակներում:

.

Հարկ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ ներկայումս համաձայն հանրապետությունում իրականացող կենսաթոշակային բարեփոխումների գաղափարաբանության` կենսաթոշակային օրենսդրությամբ որևէ կատեգորիայի անձանց կենսաթոշակին հավելում չի տրվում»:

.

Փաստաբան Կարեն Քոչարյանը, ուսումնասիրելով Իրավաբան.net-ի ուղարկած հարցումը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ստացած հարցման պատասխանը, նշեց, որ գերատեսչությունը 3 հարցերից երկուսին պատասխանել է շատ խուսափողական, իսկ «ո˚ր պաշտոնատար անձն է պատասխանատու եղել համապատասխան որոշման նախագծի մշակման համար և արդյո˚ք նշված անգործության արդյունքում որևէ պաշտոնատար անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության» հարցին չի պատասխանել:

.

«Առկա խնդրի հետ կապված նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունում կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ»,- նշվում է գրությունում, սակայնգրությունը ոչ մի քննարկման մասին տեղեկություն չի պարունակում, բայց պարունակում է տեղեկություններ կառավարության ընդունած որոշումների և օրենքների փոփոխությունների վերաբերյալ, որոնք, ՀՀ կրթության և գիտության նախարարության կարծիքով, հնարավորություն տվեցին չկատարել 2000թ. դեկտեմբերի 5-ին «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, բայց իրականում օրենքի պահանջները չկատարելու իրավական հիմքեր չկային»,- ասում է Կարեն Քոչարյանը:

.

Իսկ վերջում հավելում է, որ հավելավճարի սահմանման մասին արդեն կարելի է մոռանալ, քանի որ ինչպես նշվում է գրությունում` «ներկայումս համաձայն հանրապետությունում իրականացող կենսաթոշակային բարեփոխումների գաղափարաբանության` կենսաթոշակային օրենսդրությամբ որևէ կատեգորիայի անձանց կենսաթոշակին հավելում չի տրվում»:

.

 .

Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան. net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել