Նորություններ

Մրցույթ՝ Հակակոռուպցիոն խորհրդին անդամակցելու համար

Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի  դեմ պայքարի խորհրդի կազմում  ընդգրկվելու նպատակով  հասարակական կազմակերպությունների հայտերը  կարող են ներկայացվել  ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

1. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության  2015 թվականի  փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված  այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ.

2) որոնց կանոնադրությամբ ամրագրված է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվելը.

3) ունեն միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության փորձ.

4) կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առնվազն երկու իրականացված ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն.

5) կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):

      2. Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներ) հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

       3. Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում է  Հայաստանի Հանրապետության  վարչապետի  2015 թվականի ապրիլի 18-ի  300-ն որոշմամբ սահմանված կարգով:

Հայտերը ընդունվում են  ընթացիկ տարվա հունվարի 28-ից մինչև փետրվարի 8-ը, ներառյալ՝ աշխատանքային ժամերին:

Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010594022,  [email protected]:

Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել