Արձանագրվել են պիտանելիության ժամկետի, մակնշման, հիգիենայի խախտումներ. Վահե Դանիելյան

Սննդամթերքի անվտանգության ոլորտում միայն վերջին 3 ամիսների ընթացքում իրականացվել է 120 պետական վերահսկողություն, հիմնականում կաթ-կաթնամերք, միս-մսամթերք արտադրող ընկերությունների մոտ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամբ զբաղվող, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում և իրացման ցանցերում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Նա նշում է, որ տարվա կտրվածքով իրականացվել է ավելի քան 1020 պետական վերահսկողություն:

«Վերահսկողության արդյունքներում արձանագրվել են անհամապատասխանություններ սննդամթերքի անվատնգության բնագավառը ըստ կարգավորող օրենսդրության պահանջների. արձանագրվել է պիտանելիության ժամկետի, մակնշման, հիգիենայի, անհամապատասխանելիության դեպքեր:  Տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում է անհրաժեշտ խորհրդատվություն՝ առկա խախտումները վերացնելու համար»,-ասաց Վահե Դանիելյանը:

Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը անցնող տարում եղած խնդիրներից առանձնացրեց հատկապես անցյալ տարվա վերջում բռնկված դաբաղի նոր տիպի և խոշոր եղջերավոր կենդանիների մաշկային հիվանդությունը, որը ՀՀ-ում առաջին անգամ էր գրանցավել, ինչը լուրջ մարտահրավեր էր:

«Ի ուրախություն մեզ հասցրեցին ձեռք բերել համապատասխան պատվաստանյութը հիվանդությունների կանխարգելիչ աշխատանքներն իրականացնելու համար և այսօր կարող ենք ասել, որ համատեղ ջանքերով ստացվեց այդ հիվանդության տարածումը ՀՀ տարածքում, որովհետև տարածման դեպքում մենք կունենայինք լուրջ սահմանափակումներ արտահանման առումով»,-հայտնեց անասնաբուժության տեսչության պետը:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետը հայտնեց նաև, որ 24 ժամ կգործի նաև ծառայության թեժ գիծը՝ 20 60 40, որը սպասարկելու է նաև մարզային կենտրոնները:

«Նախատոնական և հետտոնական օրերին ծառայության կողմից խստացվում է հսկողությունը սննդամթերքի իրացման շուկայում, հստակ գրաֆիկով հերթապահություններ է սահմանվում դեկտեմբերի 23-հունվարի 8-ը, և իրականացվելու են ամենօրյա շրջայցեր»,-ավելացրեց նա:

Հարկ է նշել, որ մեծ խնդիր է սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների ներկայացվող պահանջները: Այս մասին Վահե Դանիելյանը նշում է, որ Կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատվել է, որ տրանսպորտային միջոցները պետք է ունենան սանիտարական անձնագիր և ներկայումս արդեն լուծվում է սանիտարական անձնագրի տրամադրման խնդիրը:

Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը նշեց, որ ընթացիկ տարում ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկման աշխատանքներ ՀՀ-ում իրացվող պրեստիցիդների որոկի և ժամկետի հարցում: «Մշտադիտարկման արդյունքում արձանագրել ենք խախտումներ մակնշման անհամապատասխանության հետ: Մեր տնտեսվարողները բարեխղճորեն, սահմանված ժամկետներում շտկել են թերությունները և նոր շարունակել իրացումը: Երկու դեպք է եղել որ չեն համապատասխանել որակի չափորոշիչներին, դրանց իրացումը սահմանված կարգով արգելվել և ոչնչացվել է»,-նշեց Արթուր Նիկոյանը:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել