Կարևոր և նույնիսկ ուշացած որոշում. ՀԿ նախագահը՝ ապօրինի հարստացումը քրեականացնելու որոշման մասին

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատեց ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին որոշումը: Ինչպես հայտնել էինք, Քրեական օրենսգրքում կավելացվի 310.1  հոդվածը, որը ապօրինի հարստացման դեպքում որպես պատիժ է սահմանում երեքից վեց տարի ժամկետով ազատազրկումը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Իրավաբան.net-ի հետ զրույցում «Էլեգիա» ՀԿ նախագահ Հարություն Ալեքսանյանը էապես կարևորեց այս քայլը. «Կարծում եմ շատ կարևոր նախագիծ է, նույնիսկ՝ ուշացած: Հարկավոր է  հստակ կիրառման մեխանիզմներ մշակել այդ ուղղությամբ»: Նրա խոսքով, կիրարկման հստակ մեխանիզմները հնարավորություն կտան պայքարելու ապօրինի կերպով կուտակած փողերը լվացողների, ապօրինի սեփականություն ձեռքբերողների դեմ:

Ինչ վերաբերում է սանկցիաներին, Հ. Ալեքսանյանը նշեց, որ, թերևս, կարելի էր ավելի խիստ պատիժներ կիրառել՝ նույնպես զուգորդված գույքի բռնագաձմամբ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ