Նորություններ

Անձնագրային բաժանմունքից պարզել է, որ ինքը մահացած է. հայտարարության հետքերով

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սյուզան Ջաղինյանը իշխանություններին մեղադրում է տարիներ շարունակ տևած անարդարություններով՝ իր հետ տեղի ունեցածն անվանելով մղձավանջ, քանի որ անձնագրային բաժանմունքից պարզել է, որ ինքը մահացած է՝ մահացած լինելն ու ապրելը համարելով օրինաչափ:

Մինչ իշխանությանը մեղադրելը անհրաժեշտ էր ամեն ինչ սկսել ներսից, սեփական տնից:
2011թ. մարտի 22-ին անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Վոլոդյա Ջաղինյանի դիմումը՝ դատարանի վճռով մահացած ճանաչված դստերը հաշվառումից հանելու գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

ՀՀ կառավարության 2005 թվականի հուլսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի համաձայն անձի անհատական տվյալներն արխիվացվում են դատարանի որոշմամբ մահացած ճանաչելու դեպքում:
Հիմք ընդունելով Վ.Ջաղինյանի կողմից ներկայացրած դատարանի վճիռը՝ Ս.Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ, վերջինս հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից:

Ընդ որում մինչ մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը, գործընթացն անցել է սահմանված ընթացակարգով՝ առկա է եղել նաև գործ անհայտ բացակայող ճանաչելու մասով և համապատասխան վճիռ:
Մեկնաբանությունները թողնենք հանրությանը:

 Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել