Արդյո՞ք հաշվառված լինելու փաստը կարող է ոչ բարենպաստ հետևանք ունենալ բնակարանի սեփականատիրոջ համար

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրենսդրության չիմացությունը երբեմն առաջացնում է խառնաշփոթ: Այն դեպքում, երբ բնակելի տարածության սեփականատերը գույքը հանձնում է վարձակալության կամ անհատույց օգտագործման, բնակիչն իրավունք ունի հաշվառվելու իր բնակության վայրի հասցեով: Իհարկե սեփականատիրոջ իրավունքն է այնտեղ հաշվառված, գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հանելու հաշվառումից (ընդ որում օգտագործման իրավունքը պետք է լինի գրանցված):
Սակայն հիմնականում հաշվառումից հանելու դիմում են ներկայացնում այն սեփականատերերը, ովքեր անհիմն մտավախություն ունեն, որ հաշվառված լինելու փաստը հետագայում կարող է ոչ բարենպաստ հետևանք թողնել գույքային իրավունքի նկատմամբ (վարձակալը կամ օգտագործողը ձեռք կբերի սեփականության իրավունք):
Մտավախությունն անհիմն է:
Հաշվառված լինելու փաստով բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը պայմանավորված էր ԽՍՀՄ փլուզումից հետո պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցման գործընթացով: Այսինքն, բնակելի տարածության սեփականատերեր էին դառնում այն անձինք, ովքեր ունեին հաշվառումներ:
Եթե բնակելի տարածությունն անցել է նման գործընթացով և ունի սեփականատեր, դրանից հետո նշված գույքի հասցեով հաշվառվելը չի կարող սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալ:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

ՀԱՐԳԵԼԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ

Եթե բնակարանը հանձնել եք այլ անձի օգտագործման, մի սահմանափակեք բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառում ունենալու իրավունքը»:

bichax

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել