Նորություններ

Իրազեկում հաշվառման և հաշվառումից հանելու ընթացակարգերի և առանձնահատկությունների վերաբերյալ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բնակչության պետական ռեգիստրում բնակչին ըստ բնակության վայրի հաշվառելու համար գոյություն ունի 3 փաստական հիմքեր, որոնցից մեկի առկայությունը բավարար է, որպեսզի անձի դիմումին տրվի դրական լուծում:
1.Հաշվառվող անձը բնակելի տարածության սեփականատերն է կամ այն անձը, ում օգտագործման իրավունքը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով: Ներկայացվում է սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ օրդեր:
2. Հաշվառվող անձը չի կարող ներկայացնել սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ օրդեր, սակայն բնակելի տարածության սեփականատերը (եթե մի քանիսն են՝ սեփականատերերը) ներկայցնում են գրավոր համաձայնություն, անձին սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում հաշվառվելու համար:
3.Անձը բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, չի կարող ապահովել սեփականատերերի գրավոր համաձայնություն, սակայն բնակվում է նշված հասցեում: Տվյալ դեպքում հաշվառման դիմում ներկայացնելուց հետո բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից: Եթե ստացվում է դրական պատասխան, անձի պահանջը բավարարվում է:
_____________________
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՄԱՆԱԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Եթե տվյալ բնակելի տարածության սեփականատերերը մի քանիսն են և ցանկանում է հաշվառվել նրանցից յուրաքանչյուրը, մյուսների համաձայնությունը չի պահանջվում:
2. Եթե հաշվառվող անձը տվյալ բնակելի տարածության սեփականատերը չէ և ցանկանում է հաշվառվել սեփականատիրոջ համաձայնության եղանակով, իսկ սեփականատերերը մի քանիսն են, բոլորի գրավոր համաձայնությունը պարտադիր է:
3. Եթե տվյալ բնակելի տարածության նկատմամբ գրանցված է անձի օգտագործման իրավունքը և կան նաև սեփակնատերեր, ապա օգտագործման իրավունք ունեցող անձի հաշվառման համար սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվում:
4.Սեփականատերերի համաձայնության եղանակով հաշվառման դեպքում համաձայնությունը տրվում է գրավոր և տեղում: Եթե սեփականատերը չի կարող ներկայանալ անձնագրային ծառայություն, նրա գրավոր համաձայնությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Ցանկացած դեպքում համաձայնության մեջ պետք է նշվի հաշվառվող անձի կամ անձանց տվյալները: Ընդհանրական համաձայնությունը չի ընդունվում (օրինակ, եթե նշված է ,,համաձայն եմ հաշվառել ցանկացած անձի,,):
5.Բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձը իրավասու չէ այլ անձանց հանելու հաշվառումից:
6. Եթե սեփականատիրոջ համաձայնության եղանակով հաշվառվելիս բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունը պարտադիր է, ապա հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, մյուսների համաձայնությունը չի պահանջվում:
7. Եթե բնակելի տարածության նկատմամբ գրանցված է անձի օգտագործման իրավունք, սեփականատերը իրավասու չէ նրան հանելու հաշվառումից:

 Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել