Ի՞նչ նոր մոտեցումներ է որդեգրվել ՎԻՎ օրենսգրքի նախագծում

Ի տարբերություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգրքի, որում հայեցակարգային փոփոխություններ 1985 թվականից չեն կատարվել, նոր օրենսգրքի նախագիծը ամբողջությամբ մշակվել է միջազգային չափանիշներին համահունչ մոտեցումների վրա՝ ներառելով մի շարք հայեցակարգային լուծումներ: Ասում է ԵԽ փորձագետ Թամարա Շաքարյանը, ով նաև ՎԻՎ նոր օրենսգրքի նախագծի հեղինակներից է:

Նա նաև նշում է, որ վարչական իրավախախտումների օրենսդրության զարգացումը նույնպես մեկուսացած է տեղի ունեցել. «Մենք ունենք առանձին իրավական ակտեր, որտեղ սահմանված են վարչական իրավախախտման տեսակներ, վարչական տույժի տեսակներ, նույնիսկ այդ ակտերում կան որոշակի հասկացությունները»,- նշում է մեր զրուցակիցը:

Ի՞նչ նոր մոտեցումներ է որդեգրվել ՎԻՎ օրենսգրքի նախագծում, մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Բացել ամբողջ տեքստը
  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել