Հայտնի են չորրորդ փուլի փոքր դրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների անունները

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովն ավարտեց Ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթի 4-րդ փուլին դիմած հայտերի գնահատումը: Փոքր դրամաշնորհային մրցույթի 4-րդ փուլի ընթացքում ընդհանուր թվով դրամաշնորհային ծրագրեր են ներկայացրել 9 ՔՀԿ-ներ, որոնցից 1-ը՝ Լոռու մարզից, 1-՝ը Շիրակի մարզից, 1-ը՝ Արարատի մարզից, 1-ը՝ Սյունիքի մարզից, 4-ը՝ Գեղարքունիքի մարզից, 1-ը՝ Երևանից:
Ներկայացված ծրագրերից 5-ը անցնելով նվազագույն անհրաժեշտ միավորների շեմը՝ ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովի կողմից ընտրվել են որպես փոքր դրամաշնորհների մրցույթի չորրոդ փուլի հաղթողներ:
Ստորև ներկայացնում ենք հաղթող ծրագրերի և ներկայացնող կազմակերպությունների ցանկը.

  1. «Պետական գնումների կազմակերպման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հնարավորությունների մոնիթորինգ» ծրագիր, իրականացնող` «Արժանապատիվ սերունդ» հասարակական կազմակերպություն (Գեղարքունիքի մարզ):
  2. «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հանրային վերահսկողություն և մոնիթորինգ» ծրագիր, իրականացնող` «Սոցիալական Տեխնոլոգիաների կենտրոն» հասարակական կազմակերպություն (Երևան):
  3. «Մատչելի կրթություն՝ առանց կոռուպցիոն ռիսկերի և տարբերակված մոտեցման» ծրագիր, իրականացնող` «Օրենքը հանուն իրավունքի գերակայության» հասարակական կազմակերպություն (Սյունիքի մարզ):
  4. «Հանրային վերահսկողության մեխանիզմների հզորացում Արարատի մարզում» ծրագիր, իրականացնող` «Արարատի մարզի Կանաչներ» հասարակական կազմակերպություն, համագործակից՝ «Արարատ քաղաքի կանանց խորհուրդ» հասարակական կազմակերպություն (Արարատի մարզ):
  5. «Վանաձորի բազմաբնակարան շենքերի կառավարման գործընթացների մոնիթորինգ» ծրագիր, իրականացնող` «Լոռու մարզի համատիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (Լոռու մարզ):
    Ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում դրամաշնորհային հայտեր ներկայացրած, սակայն դրամաշնորհներ չստացած բոլոր կազմակերպություններին և հորդորում է դիմել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից հետագայում հայտարարվելիք այլ դրամաշնորհային մրցույթներին:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, համաֆինանսավորում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի Դրամաշնորհային հանձնաժողով

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ