Արագ սննդի կետերում ձեթը մի քանի օր անընդհատ օգտագործվում է. Կարեն Չիլինգարյան

Հայաստանում վաճառվող սննդի հետ կապված խախտումները չափազանց շատ են, ներմուծվող սնունդն էլ՝ հարց է, թե ի՞նչ որակ ունի:  Այս մասին Իրավաբան.netի թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Քանի որ կոռուպցիան մեզ մոտ բարձր մակարդակի վրա է և կան ներմուծողներ, որոնք արտոնյալ են և կարող են առանց ստուգման սնունդ կամ այլ ապրանք ներկրել, շատ հնարավոր է, որ այդպիսի ներկրված սնունդը նաև որակի տեսանկյունից ոչ պատշաճ լինի, իսկ դա հենց այնպես չեմ ասում: Բողոքներ կան: »,-ընդգծում է Չիլինգարյանը:

Նրա կարծիքով ներմուծված մթերքներից, օրինակ՝ միսն ու թռչնամիսը, ջերմային պայմանները չպահպանելու դեպքում հալչում են ճանապարհին, հետո նորից սառեցվում, ինչը սննդի անվտանգության կոպիտ խախտում է, այնտեղ հնարավոր է վտանգավոր բակտերիաներ առաջանան ինչից էլ գալիս է անորակ սնունդը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահը նշում է նաև, որ արագ սնունդը և դրանց պատրաստման եղանակը ևս վնասակար են առողջության համար:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Բացել ամբողջ տեքստը
  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել