Սննդի անվտանգության ոլորտում մեծ են կոռուպցիոն ռիսկերը. Արմեն Պողոսյան

«Գում»-ի շուկայի մսի տաղավարների 80%-ը գտնվում է բարձր ռիսկային գոտում, այս մասին սեպտեմբերի 22-ին հայտատարություն էր տարածել ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնը:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը Իրավաբան.netի հետ զրույցում նշեց, որ պետք չէ կոնկրետանալ մի շուկայի վրա, քանի որ մեկի թերությունները տիպական են բոլորի համար:

Նրա կարծիքով Երևանի մեծ շուկաները, ինչպիսին են Կոմիտասի, Ավանի շուկան, որպես կանոն՝ դատարկ են, իսկ դա քաղաքաշինության խնդիրն է, և հենց շուկաների պատերի տակ՝ հակասանիտարական պայմաններում էլ սնունդ է վաճառվում: «Սա պետք է նաև քաղաքապետարանի ուշադրությանն արժանանա»,- նշեց Պողոսյանը:

«Ես անհարմար էլ եմ զգում, որ հրապարակեմ այս բառերը, որ ինձնից առաջ ասել է Առողջապահության նախարարությունը: Էն մարդիկ, ովքեր որ փողոցում պամիդոր են վաճառում, կամ հաց, նրանք որտե՞ղ են լվացվում»:

Պողոսյանը նշում է նաև, որ սննդի անվտանգության ոլորտում մեծ են կոռուպցիոն ռիսկերը: Օրինակ մսի վաճառքի համար անասնաբույժի կողմից տրամադրվող  թուղթը նման քայլերով հնարավոր է շատ հեշտ ստանալ:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

 

Բացել ամբողջ տեքստը
  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել